Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության օրվա առթիվ:
«Սրտանց շնորհավորում եմ մեր ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեծապես կարևորում ենք բարեկամության և փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները: Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում։