Ֆիլիպ Կիրկորովի աշխատողը բացահայտել է երգչի գաղտնիքը
Կիրակի օրը «Украина» հեռուստաընկերության եթերով նոր հաղորդում է բացվել, որը կոչվում է «Աստղային գաղտնիքիներ», որտեղ խոսքը վերաբերվում է աստղային թուլությունների և սովորությունների մասին: Այս մասին գրում է ukrnews24.com-ը՝ հղում անելով story.com.ua-ին:
Այս անգամ հաղորդման շրջանակներում թիրախը հանդիսացել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: Կիրկորովի մասին պատմել և նրա մասին որոշ բացահայտումներ է կատարել նրա տան աշխատողը: Վերջինիս խոսքով` Կիրկորովն առանց քաղցրավենիքի չի պատկերացնում իր կյանքը: Հատկապես երեկոյան նա մշտապես քաղցրավենիք է ճաշակում: Ալեքսանդր Սելեզնովը, ով հանդիսանում է քաղցրավենիքի մասնագետ, պատմել է, որ Կիրկորովը պատվիրել է մեծ տորթ իր 45-ամյակի ժամանակ:
Ալեքսանդրի խոսքով` Կիրկորովը շատ է սիրում «Թռչնի կաթ» և խմորեղենները մշտապես պատվիրում է հենց այդ համի: