Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: