ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե
Այսօր ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ միջնորդների մասնակցությամբ Գազայի հարցով բանակցությունների արդյունքները դիտարկելու համար, ասվում է շարժման X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Այս գիշեր ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ Խալիլ Ալ-Հայյայի գլխավորությամբ, Եգիպտոսից և Քաթարից միջնորդ եղբայրների հրավերով ժամանում է Կահիրե»,- ասված է հայտարարության մեջ։