Իրանը չի հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հասցնելու մտադրությունից. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ստեֆան Սեժուրնեի և Դևիդ Լամիի հետ:
IRNA գործակալության տվյալով՝ նա նշել է, որ Իրանը չի հրաժարվի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար Իսրայելին պատասխան հարված հասցնելու իր մտադրությունից: Նրա խոսքով՝ Թեհրանը ունի դրա «բացարձակ իրավունքը»:
Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի գործողությունները որակել է որպես Իրանի անվտանգության և ինքնիշխանության աններելի խախտում, վերահաստատել՝ Թեհրանն «իրավունք ունի պատժել ագրեսորին»: