Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե...

Հարկային տեռորին տալիս են իրավական հիմք․ Թադևոս Ավետիսյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Իշխանությունները հերթական անգամ իրարանցում են առաջացրել ներկայացրած նոր նախագծով: Գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Սակայն այժմ ուզում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի: ՊԵԿ-ն ասում է, թե այս կերպ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև, փորձագետներն ահազանգում են վտանգների մասին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դրույթը փոփոխելու մի քանի պատճառ կա: «Բազմիցս նշել եմ, որ ունենալու ենք տնտեսական որոշակի դժվարություններ, երբ արտաքին պատահական գործոնն իր ազդեցությունը թուլացնի տնտեսական աճի առումով: Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական միջավայրին, որից Հայաստանն էապես օգտվեց, բայց արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա արդյունքները չկապիտալացրեցին:

Դրամական այն ներհոսքերը, որոնք ունեցանք մեր տնտեսությունում, և մյուս դրական ազդեցություններն ապահովեցին ընդամենն ընթացիկ բարձր տնտեսական աճ: Հիմա այդ գործոնները թուլանում են, տնտեսական աճի բարձր տեմպերի էական անկում ունենք, որը բերել է ծրագրված հարկային մուտքերի էական նվազման: 2024 թ.-ին ծրագրել էին հարկային մուտքեր, և էական թերակատարում կա: Այսպես շարունակվելու պարագայում տարեվերջին էլ ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ծրագրված հարկային մուտքերն ապահովելու իմաստով: Ունենք երկու ճանապարհ՝ կամ դեֆիցիտը պետք է ավելացվի, և դրանով ծրագրված ծախսերն ապահովեն, կամ ուղղակի պետք է ծախսերը կրճատվեն, իսկ այդ դեպքում ավելի ակնհայտ կդառնա այս իշխանության պոպուլիստական երեսը, ինչը քաղաքական իմաստով ձեռնտու չէ նրանց: Դրա համար զարկ են տվել հարկային տեռորին և հարկային բեռի ավելացմանը: Քանի որ այս իշխանությունները չեն կարողանում տնտեսության երկարաժամկետ ծրագրեր և արդյունավետ կառավարման հիմքեր ձևավորել, ինչը խոստացել էին, ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ տեսել ենք հարկային տեռորի դրսևորումներ ապօրինի գործադրմամբ: «Օրինակ՝ ավտոներկրողներին չէին վերադարձնում ավելացված արժեքի հարկն ամենատարբեր ապօրինի հիմնավորումներով, շինծու քրեական գործեր էին ձևակերպում և այլն, փորձում էին ապօրինի բանակցել գործարարների հետ, օրինակ՝ իքս գումար պետք է վերադարձնենք, արի դրա 60 տոկոսից հրաժարվի, 40-ը վերադարձնենք և այլն: Առանց իրավական հիմքի տեռորի էին ենթարկում գործարարներին: Քանի որ դա բացահայտվեց, օբյեկտիվորեն առաջացան դժվարություններ, հիմա հարկային տեռորին տալիս են իրավական հիմք: Ազգային ժողովում ունեն մեծամասնություն, ցանկացած օրինագիծ էլ ինչ-որ փաթեթավորմամբ կանցկացնեն: Փաթեթավորումը գեղեցիկ է, փայլփլուն, ասում են՝ հավասար հնարավորություններ են ստեղծում և այլն, բայց իրականում այստեղ որևէ հավասար հնարավորության խնդիր չի լուծվում: Փաստացի լուծում են մաքսիմում հարկ «քերթելու» խնդիրը, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ լուրջ դժվարություններ ենք ունենալու, և հարկային մուտքերի ապահովման լրացուցիչ բեռը պետք է արվի տնտեսվարողների հաշվին, իսկ դա եղած գործիքակազմով բարդ է, նոր գործիքակազմ է պետք:

Իսկ այն փաստացի նաև վախեցնելու, պատժիչ, կոպիտ ու կացնային ձևով է: Հարկային տեսուչը պետք է հարկային մուտք ապահովի, հիմնավոր կամ անհիմն առաջարկում է հարկային պարտավորություն: Գործարարը հրաժարվում է այդ պարտավորությունը կատարելուց: Հրաժարվելու, նաև կատարելու պարագայում վրա է հասնում հարկային հիմքով քրեական պատասխանատվությունը: Սա, իհարկե, կառաջացնի վախի մթնոլորտ, և շատ գործարարներ արդեն կլինեն ոչ հավասար պայմաններում: Իսկ ինչո՞վ է հարկային տեսուչը շահագրգռված նույնիսկ անհիմն կերպով հարկային պարտավորություններ առաջարկելու: Առաջին՝ պլանը կատարելու համար, հարկային մուտքեր չեն կարողանում ապահովել, տնտեսությունը չի աճում այն չափով, ինչ չափով կանխատեսվում էր, երկրորդ՝ իր «քյարը» այն բոնուսներն են, որոնք նա և իր համակարգը պետք է ստանան»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավաստիացնում է՝ սա ունենալու է հետևանքներ: «Կացնային այս կարգավորումները նկատի ունենալով՝ բազմաթիվ ներդրումային նախագծեր կհետաձգվեն կամ մասամբ կիրականացվեն: Գուցե սա կարճաժամկետ լրացուցիչ մուտքեր ապահովի պետական բյուջե, բայց երկարաժամկետում էական խնդիր է առաջացնելու՝ կրճատվելու են հարկային մուտքերը, որովհետև սա բացասաբար է անդրադառնալու տնտեսական ակտիվության վրա: Այս իշխանությունները օրվա խնդիր լուծող, իրենց մեկ օրվա իշխանությունը երկարացնող վարքագծով են առաջնորդվում, և այս նախագիծը տեղավորվում է իրենց վարքագծի և տրամաբանության մեջ: Սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին, որովհետև նման կարգավորումները մեր նման երկրներում, որտեղ ամբողջական տեղեկատվական արդյունավետ համակարգեր չկան, լուծված չեն պետություն-մասնավոր գործընկերության բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, նման կացին տալ պետության ձեռքը, նշանակում է լուրջ հարված հասցնել գործարար միջավայրին»,-ասում է պատգամավորը:

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ի՞նչ ականներ կան այս փոփոխությունների հիմքում: «Ծրագրված հարկը չեն կարողանում հավաքել, որովհետև չեն իրականացրել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, բարձր տնտեսական աճը, որն իրենց հետ աղերս չուներ, չեն կարողացել կապիտալացնել, ոգևորվել են, գլուխ գովել, կապիտալ շինարարություն են իրականացրել, բյուջեի նախագիծ են հաստատել, բայց հիմա չեն կարողանում փող հավաքել, ամեն ամիս թերհավաքման ցուցանիշը բարձրանում է, հիմա ուղղակի պետք է «քերթեն» հարկը: Մի նախագծի մասին խոսեցինք, սա էլ մյուսն է: Վստահաբար ասում եմ, որ նման նախագծեր այս իշխանության օրոք շատ են լինելու:

Տաքսիստներից հետո և զուգահեռաբար անցնելու են մյուս ոլորտներին: Ի՞նչ է նշանակում՝ ոլորտում հարկային բեռն ավելացնելով՝ բարեփոխում են ոլորտը: Սա աբսուրդ է: Այս իշխանությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. ընտրություններից առաջ խոստանում է բոլորին ամեն ինչ: Տաքսիստները կհիշեն, թե իրենց ինչ խոստումներ էին տալիս, երբ գալու էին իշխանության: Քվեն գողանում են, դրանից հետո ռեալ իրականությունն է, այս դեպքում մեղավոր են աղքատները, որոնց ուղեղում է աղքատությունը, մեղավոր են չինովնիկները, տաքսիստները, և սկսում են այդ մեղավորներին պատժելու գործողությունը: Վստահ եմ, որ հետո նորից կփորձեն շողոքորթել, քվե կորզել: Հիմա տաքսիստներին են լրացուցիչ հարկային բեռ առաջադրում, և դա ոլորտի բարեփոխումների հետ կապ չունի: Ոլորտը բարեփոխում են պետության մասնակցությամբ, դերակատարմամբ և պետություն-գործարար հանրություն փոխշահավետ գործադրմամբ: Ի՞նչ ես արել այդ ոլորտը կայացնելու համար, ի՞նչ մասնակցություն ես ունեցել, ի՞նչ ջանք ես դրել, որ հիմա էլ փորձում ես քո մասնակցությանը զուգահեռ որոշակի պետական հարկային բեռ ավելացնել: Այդ ոլորտում շահույթները պետք է ավելացած լինեն նաև պետության արդյունավետ կառավարմամբ և մասնակցությամբ, և այդ ավելացրածից իր մասը պետությունը պետք է վերցնի լիակատար տրամաբանական գործիքակազմով:

Արդյոք այն չափով, որով այդ ոլորտում ավելացնում են հարկային բեռը, ավելացե՞լ են այդ մարդկանց զուտ եկամուտները: Շատերը լավ օրից չէ, որ դիպլոմը տանը դրած, բարձրագույն կրթությամբ տաքսի վարելով՝ ընտանիք են պահում: Սա փաստ է: Եթե վերը նշված հարցի պատասխանը ոչ է, ուրեմն ավելի վատ վիճակ ես ստեղծում ոլորտի համար, ոչ թե բարեփոխում, այլ ավելի վատացնում ես վիճակը, որովհետև մարդիկ ծառայություն են մատուցում սեփական սոցիալական խնդիրները լուծելու համար: Եկամուտները չեն աճել, այդ ոլորտի մասնակիցները հազիվ ծայրը ծայրին են հասցնում, դու հարկային բեռ ես ավելացնում, նշանակում է, որ հարկերի վճարումը լինելու է կա՛մ իրենց եկամուտը նվազելու հաշվին, նրանց կյանքի որակը պետք է նվազի, կա՛մ էլ ավելի վատանա ծառայության որակը, այսինքն՝ անվադողն ուշ փոխեն, արգելակման համակարգի ծախսերն ավելի ուշ-ուշ պլանավորեն կամ չպլանավորեն, դա էլ հանգեցնելու է ծառայության անվտանգության, որակի նվազմանը»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan