Ռուսաստանի Վորոնեժի և Բելգորոդի մարզերը գիշերը ենթարկվել են անօդաչուների հարձակման
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Վորոնեժի մարզում 5 անօդաչու թռչող սարք է խոցվել: Նահանգապետ Ալեքսանդր Գուսևը նշել է, որ Վորոնեժի մարզի Օստրոգոժսկի շրջանում արտակարգ դրություն է սահմանվել ԱԹՍ-ների գիշերային հարձակումից հետո հետևանքները վերացնելու համար:
«Օստրոգոժսկի շրջանում հրդեհի հետևանքների վերացման և պայթյունավտանգ օբյեկտների պայթեցման համար արտակարգ դրություն է հայտարարվել երեք բնակավայրի տարածքում: Տարհանվել է մոտ 200 մարդ»,- նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ գիշերվա հարձակումից քաղաքացիական շինություններ չեն տուժել։ Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ էլեկտրահաղորդման գիծ է վնասվել:
Գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են եղել նաև Բելգորոդի մարզում, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել: Կուրսկի մարզում էլ երեք ուկրաինական հրթիռ է խոսվել:
Ռոստովի մարզում էլ բացօթյա զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակավոր արգելք է սահմանվել: