ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի ռազմական օգնության նոր փաթեթ, որում ներառված կլինեն ՀՕՊ միջոցների համար նախատեսված հրթիռներ, հրետանային արկեր և այլ զինամթերք։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները շուտով «կհայտարարեն նաև Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որում կլինեն ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ և հակատանկային հրթիռներ»։