Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Բայդենը խոստացել է, որ ԱՄՆ-ն օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգերի հրթիռներ, հակահրթիռային սարքավորումներ, զինամթերք:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է ամերիկյան զինատեսակներով ռուսական տարածքի վրա հարվածների խորության ավելացումը: