Չինաստանը և Բելառուսը կամրապնդեն հարաբերությունները
Չինաստանի վարչապետ Լի Ցյանը Մոսկվայից հետո այցելել է Մինսկ, որտեղ հանդիպել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ:
Կողմերը հայտարարություն են տարածել մի քանի՝ առևտրի, անվտանգության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
Չինաստանը և Բելառուսը նաև կամրապնդեն համագործակցությունը արդյունաբերական մատակարարման շղթաներում և կշարունակեն առևտրի դյուրացումը՝ երկու կողմերի համար ծախսերը նվազեցնելու համար:
Բելառուսը մտադիր է խորացնել համագործակցությունը Գուանդուն-Հոնկոնգ-Մակաո մեգապոլիսի հետ, որն ընդգրկում է 9 քաղաք, այդ թվում՝ Գուանչժոուն, Շենժենը և Չժուհայը:
Մինսկ կատարած այցի ժամանակ Լին ասել է, որ չին-բելառուսական հարաբերությունները վերջին 32 տարվա ընթացքում մնում են «աշխույժ»՝ չնայած միջազգային լանդշաֆտի փոփոխությանը: