Կանադայի դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունել է Ջեյմի Փիթֆիլդին
Օգոստոսի 20-ին Կանադայի դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության նորանշանակ նախագահ Ջեյմի Փիթֆիլդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նույն կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր։ Անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրին, որն ուղղված է ԱԺ կարողությունների զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։