ՀՀ նախագահի աշխատակազմում տասնյակ առանցքային պաշտոններ թափուր են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներկայացվող ցանկը լավագույնս նկարագրում է պետության՝ դեպի որեւէ տեսանելի տեղ չշարժվող բարձրագույն մարմնի դերը եւ կշիռը հեղափոխականների օրոք։ Այսպես՝ թափուր է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (դրա համար ով պատահի՝ լուսանկարում է նախագահին տարբեր հանգուցյալների աճյունի ֆոնին)։
Թափուր են արտաքին կապերի եւ արարողակարգի բաժինների պետերի պաշտոնները։ Թափուր են պարգեւների եւ կոչումների, ներքին աուդիտի եւ այլ բաժինների ղեկավարների պաշտոնները։
Հարցը, ըստ մեզ, ունի երկու հիմնական հավանական պատասխան` կամ «չքայլած» նախագահի համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի հրամցրած կադրերը, եւ նրանք չեն հրամանագրվում, կամ նախագահն ինքը, չունենալով որեւէ զբաղմունք, չի կարողանում հայտնաբերել անձանց, ովքեր կհամաձայնեն աշխատել «ոչինչ չանողների հիմնարկում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։