Մեծ կորուստ է հավաքականի համար․ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Նոյերի հեռանալու մասին
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է դարպասապահ Մանուել Նոյերի՝ հավաքականում կարիերան ավարտելու որոշումը։
«Չնայած ես հասկանում եմ Մանուելի որոշումը և նրա դրդապատճառները, նրա հեռանալը մեծ կորուստ է թե՛ մարզական, թե՛ անձնական մակարդակով:
Նա, ինչպես ոչ ոք, ֆուտբոլի պատմության մեջ ձևավորեց դարպասապահության նոր ոճ: Նրա վարպետությունը որոշիչ գործոն է եղել այն գաղափարի ձևավորման համար, թե ինչպես ենք մենք ցանկանում ֆուտբոլ խաղալ: Մանուելը եղել և մնում է հիանալի մարզիկ և հիանալի տղա։
Ես հաճախ եմ խոսել նրա հետ և ուրախ եմ, որ կարող եմ այդպես շարունակել ապագայում: Մենք Մանուին կկարոտենք հավաքականում»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bild-ը։