Փաշինյանը 9-ամյա Մակիչին ծննդյան օրվա առթիվ հեծանիվ է նվիրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արալեզ բնակավայրի 9-ամյա Մակիչին տարեդարձի կապակցությամբ հեծանիվ է նվիրել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը` կից հրապարակելով լուսանկարներ:
«Վեդի համայնքի Արալեզ բնակավայր կատարած այցի ժամանակ վարչապետին ողջունելու էին եկել բնակավայրի փոքրիկները, որոնց թվում էր Մակիչը, ում ծննդյան 9-րդ տարեդարձն էր այդ օրը։
Իմանալով այդ մասին՝ վարչապետը ջերմորեն համբուրեց եւ շնորհավորեց փոքրիկ Մակիչին։ Իսկ այսօր արդեն Մակիչին գեղեցիկ անակնկալ էր սպասվում՝ հեծանիվի տեսքով։
Վարչապետի ուղարկած նվերը անչափ ուրախացրեց Մակիչին, ով խոստացավ շատ արագ սովորել հեծանիվ վարել եւ պահպանել անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ: