6-ամյա տղան հինգ օր թափառել է Վիետնամի անտառում. նրան գտել են
Վեց տարեկան տղան, օրը հինգ օր շարունակ մոլորված թափառում էր Վիետնամի անտառներից մեկում, հայտնաբերվել է, հաղորդում է BBC-ն։
Յեն Բայի նահանգում ապրող Դան Թիեն Լամը օգոստոսի 17-ին գետակի մոտ խաղալիս է եղել իր ինը քույր և եղբայրների հետ, երբ բլրով բարձրացել է և մոլորվել։ Նրան օգոստոսի 21-ին գտել են տեղի գյուղացիները, որոնք լսել են երեխայի բացականչությունները, երբ աշխատում էին անտառի մոտ գտնվող դարչինի դաշտում։
Լամին գտել են նրա մոլորվելու վայրից 6 կմ հեռավորության վրա։ Նա այնքան թուլացած է եղել, որ չի կարողացել քայլել և խնդրել է գրկած տեղափոխել իրեն։
Երեխան ողջ է մնացել՝ տերևներ և վայրի մրգեր ուտելով և գետակի ջուրը խմելով։
Ըստ ոստիկանության՝ հրաշք է այն, որ տղային ողջ են գտել և կայուն վիճակում։
Տեղի իշխանությունները երեխայի որոնման աշխատանքներին ներգրավել էին ավելի քան 150 մարդու, այդ թվում՝ ոստիկանների, զինվորների և կամավորների։