Աշխատում եմ ոչ թե 42, այլ 21 խաղացողի հետ. Չելսիի գլխավոր մարզիչ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոստովանել է, որ չնայած լոնդոնյան թիմի ընդլայնված կազմին, նա աշխատում է ընդամենը 21 խաղացողի հետ։
«Ես չեմ աշխատում 42 խաղացողի հետ, այլ միայն 21-ի: Մնացած 15-20 խաղացողները մարզվում են առանձին, ես նրանց չեմ տեսնում: Դա այնքան էլ խառնաշփոթ չէ, որքան թվում է դրսից, հաստատ ոչ:
Խաղացողները կարող են առնվազն 20 տարվա պայմանագիր ունենալ, սա իմ թեման չէ, և դա ինձ չի հետաքրքրում»,- Մարեսկայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Մարեսկան լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ դարձել է 2024 թվականի ամռանը: Transfermarkt-ի տվյալներով՝ «Չելսին» իր հայտացուցակում ունի 41 խաղացող:
Աղբյուր՝ ArmSport.am