Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի հասցեին արված արտահայտությունները․ Տիխանովսկայա
Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան X-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հայ ժողովրդի վերաբերյալ հայտարարություններին՝ դատապարտելով դրանք:
«Մենք կտրականապես դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչած վրդովեցուցիչ վիրավորանքները: Բռնապետը դավաճանել է և՛ բելառուսներին, և՛ հայերին՝ հանդես գալով Կրեմլի անունից։ Բելառուսները կանգնած են Հայաստանի բարեկամ ժողովրդի կողքին և մենք ձգտում ենք ամրապնդել մեր կապերը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Լուշակենկոն ռուսական պետական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր.
«Ու՞մ են պետք հայերը՝ բացի մեզանից, ոչ մեկին, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, ու բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։