Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնել է, որ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 18:27-ին։
Էպիկենտրոնն Օնի քաղաքից 7 կիլոմետր դեպի արևելք՝ Սխանարի գյուղի մոտ է, ուժգնությունը կազմել է 4 բալ։