Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում
Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել ընթացող շինարարական աշխատանքներին:
Շրջայցին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։