Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականի սեպտեմբերյան հավաքին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությույնը։
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի հավաքականը կհանդիպի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը տանը կնդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։
Աղբյուր՝ ArmSport.am