Պերուում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղադաշտում միզելու համար
Պերուի գավաթի խաղարկության «Կանտորսիլո»-«Ատլետիկո Ավախուն» հանդիպման ժամանակ հյուրերի խաղացող Սեբաստիան Մունյոսը միզել է խաղադաշտում։
Խաղային դրվագներից մեկի ժամանակ, երբ բժշկական անձնակազմը մտել է խաղադաշտ վնասվածք ստացած խաղացողներից մեկին օգնություն ցուցաբերելու, Մունյոսը որոշել է անկյունային դրոշակի մոտ հոգալ կարիքները։
Դրանից հետո, մրցավարն ուղիղ կարմիր քարտով նրան հեռացրել է խաղադաշտից։
Ի դեպ սա խաղադաշտում միզելու առաջին դեպքը չէ։ Ամենահայտնի դեպքը Չեմպիոնների լիգայից է 2009 թվականին «Շտուտգարտի» դարպասապահ Յենս Լեմանը դա արեց «Ունիրիի» դեմ խաղում։ Հանդիպումը սպասարկող Վիկտոր Կաշայը, սակայն չնկատեց դրվագը և խաղադաշտից չհեռացրեց դարպասապահին, փոխանցում է ArmSport-ը։