Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից․ Լուկաշենկո
Հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Այս մասին «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Բելառուսն ու Ռուսաստանը փաստացի նույն նավակի մեջ են։ Շրջվելու դեպքում երկուսս էլ կխեղդվենք։ Ինչո՞ւ թաքցնենք։ Մենք չեն սկսում խորամանկել, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններն են անում։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»,-ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ այդպես չի կարող շարունակվել և պետք է միասնական լինել։
Լուկաշենկոն անդրադարձել է նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը։
«Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,-ասել է նա։