Բալեկյանը կարիերան կշարունակի արգենտինական մեկ այլ ակումբում․ պաշտոնական
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը փոխել է ակումբային գրանցումը։
Հայաստանի հավաքականի հարձակվողը «Բոկա Խունիորսից» տեղափոխվել է արգենտինական մեկ այլ ակումբ՝ «Խիմնասիա Լա Պլատա»։
28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին միացել է վարձավճարով, որը կգործի մինչև 2025 թվականի ավարտը։
Մինչ «Բոկա Խունիորս» տեղափոխվելը, Բալեկյանը հանդես է եկել արգենտինական «Ուրական» ակումբում։
Աղբյուր՝ ArmSport.am