Նախկինում կատարված բնակարանային գողության դեպքը բացահայտվել է
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 11-ին: Առատաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ տուն մտել են վերջին 10 օրվա ընթացքում` օգտվելով իրենց բացակայությունից և բանալին դռան վրա լինելու հանգամանքից:
Վաղարշապատի քննչական բաժնում քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 16-ին պարզվել է, որ բնակարան մուտք էր գործել նույն գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի և գողացել բջջային երկու հեռախոս։ Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վաղարշապատի քննչական բաժին: