«Շատերի մոտ ծիծաղ է առաջացրել այն միտքը, որ ես որոշել եմ բարձրանալ Պոբեդա». Գևորգ Գրիգորյանը՝ իր ռեկորդի մասին
«Ուզում եմ, որ բոլորը իրենց երազանքներին հավատան այնպես, ինչպես ես եմ հավատում իմ երազանքներին, որովհետև վստահ եմ շատերի մոտ ամենաշատը ծիծաղ է առաջացրել այն միտքը, որ ես որոշեցի 1 տարի հետո բարձրանալ Պոբեդա գագաթը: Պինդ եղեք և ձեր երազանքների իրականացման մեջ եղեք անկասելի՝ բնական աղետի նման: Ամեն ինչ ստացվում է, ուղղակի պետք է վեր կենալ ու անել»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է դերասան, լեռնագնաց Գևորգ Գրիգորյանը:
Նշենք, որ նա առաջին հայն է, ով նվաճել է Պոբեդա գագաթը, Տյան Շանի և Ղրղզստանի ամենաբարձր կետի 7439 մետր բարձրությամբ լեռնագագաթը: Ներկայումս համարվում է աշխարհում ամենա բարդը ու վտանգավորներից մեկը։
«Վերելքը 7 օր, վայրէջքը 4օր, 11 օր պայքար ոչ այնքան գագաթի, ինչքան կյանքի համար: Ցավոք, առանց զոհ չանցավ վերելքը, Նադյան, մեր ընկերը, մնաց հավերժ սարի գրկում»,- գրել է Գևորգը:
Խմբի վերելքը դեպի գագաթ նվիրված էր լեռնագնացության միջազգային օրվան, որը նշվում էր օգոստոսի 8-ին: