Կարիբյան ծովում նավթի արտահոսք է տեղի ունեցել
Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մոտ, նավթի արտահոսք է տեղի ունեցել: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Արտահոսքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Վենեսուելայի Էլ Պալիտո նավթավերամշակման գործարանից։
Նշվում է, որ մեծ քանակությամբ ածխաջրածիններ են հայտնաբերվել Բոկա դե Արոայի որոշ լողափերում:
Բացի այդ, արձանագրվել են նավթի խոշոր բծեր, որոնք ողողել են ափերը: