Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել
Թուրքիայի Իզմիրի նահանգում հրշեջներն արդեն չորս օր շարունակ պայքարում են անտառային հրդեհների դեմ:
Ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet-ը, մեջբերելով երկրի Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարի խոսքը, քամին, բարձր խոնավությունը և նոր բռնկումները դժվարացնում են հրշեջների աշխատանքը։
Նախարարի խոսքով՝ անտառային հրդեհներն այս ընթացքում շարունակվում են նաև Այդինում, Մուղլայում, Բոլուում և Մանիսայում, իսկ, ընդհանուր առմամբ, ներկայում ութ ակտիվ հրդեհ կա: Հաղորդվում է, որ ներկայում անտառային հրդեհների հետ կապված կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել։
Ըստ աղբյուրի՝ հրդեհների պատճառով Իզմիրում տարհանվել է 4 հազար 159 մարդ։