Ելիզավետա 2-րդը Սուրբ ծնունդը դիմավորել է ընտանիքի հետ
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մի սեղանի շուրջ դիմավորել է Սուրբ ծնունդը: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճաշկերույթը տեղի է ունեցել Սանդրիգհեմյան պալատում (Նորֆլոքի դքսություն), որտեղ թագուհի Ելիզավետա 2-րդն իր ամուսնու հետ մեկնել էր դեռևս մեկ շաբաթ առաջ՝ գնացքով:
Այս տարի տոնը հատուկ էր ոչ միայն այն պատճառով, որ թագուհին հրավիրել էր մեծ թվով հյուրերի ի տարբերություն նախորդ տարվա Սուրբ ծննդի, այլև նրանով, որ այն առաջինն է արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի առաջնեկի՝ Ջորջի համար:
Չնայած նրան, որ երեխան դեռ կես տարեկան չկա, նա առանց նվերների չի մնացել: Այսօր ամբողջ ընտանիքը գնալու է Մարիա Մագդալենայի եկեղեցի, որտեղ նրանք պլանավորում են մանակցություն ունենալ սուրբծննդյան պատարագին: