Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:
Ստորգետնյա ցնցումների պատճառով շրջանի բնակիչները լքել էին իրենց տները։
Հետցնցումը, ըստ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի, տեղի է ունեցել Երևանի ժամանակով 23:21-ին: Դրա ուժգնությունը կազմել էր 4,7 մագնիտուդ։