Գվարդիոլան ասել է՝ որ թիմերը կլինեն «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցներն առաջնությունում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի առաջնությունում մրցակցության մասին։
«Այս մրցաշրջանում «Նյուքասլը» նորից կլինի նույնը, ինչ երկու տարի առաջ: Մրցակիցների թվում կլինի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Տոտենհեմը» նույնպես վստահ եմ կպայքարի տիտղոսի համար՝ երիտասարդ ֆուտբոլիստներ, բանիմաց մարզիչ։ Իսկ «Չելսին»՝ այդքան շատ ֆուտբոլիստներով… Ես հավատում եմ «Չելսիի» մարզչին։
Ընդունում եմ, որ մենք ֆավորիտ ենք, ես համակերպվել եմ դրա հետ։ Բայց ես գիտեմ ինչ անել։ Պետք է հաղթանակներ տանենք մեկը մյուսի հետևից, բայց ամեն մրցաշրջանում դրան հասնելն ավելի ու ավելի դժվար է դառնում»,- ասել է Գվարդիոլան City Xtra-ին տված հարցազրույցում:
«Մանչեսթեր Սիթին» կիրակի արտագնա խաղում կխաղա «Չելսիի» հետ, փոխանցում է ArmSport-ը։