Պուտինը և Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնում են Կրեմլից։
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտինը պետական այցով կգտնվի Ադրբեջան օգոստոսի 18-19-ը։
«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», - ասված է ՌԴ նախագահի Ադրբեջան վերաբերյալ հաղորդագրության մեջ։