Մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը
88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները։
Նա քաղցկեղ ուներ և Ալցհեյմերի հիվանդություն։ 2019 թվականին նա կրկնակի կաթված էր ստացել։
Դելոնին ճանաչում են բերել «Պայծառ արևի վրա» (1960 թ.), «Ռոկկոն և իր եղբայրները» (1960թ.), «Ընձառյուծ» (1963 թ.), «Սամուրայ» (1967 թ.) ֆիլմերը:
1980 թվականին Դելոնը նկարահանվել է խորհրդային «Թեհրան-43» ֆիլմում:
Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984 թ.) տղամարդու լավագույն դերակատարման համար և պատվավոր մրցանակի արժանացել Բեռլինի միջազգային կինոփառատոնում։
2019 թվականին Կաննի կինոփառատոնում Դելոնը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։
Սիրված դերասանը բազմաթիվ կինոփառատոների մրցանակակիր է: