Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում․ խոշոր չափի անասնակեր է այրվել
Օգոստոսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրում խոշոր չափի անասնակեր է այրվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը և ինչքան վնաս է պատճառվել նրան։