Կիևը սկսել է Կուրսկի ատոմակայանի վրա հարձակման նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
Կիևը սկսել է Կուրսկի ատոմակայանի վրա հարձակման նախապատրաստումը՝ հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հարձակման հետևանքը կարող է դառնալ Եվրոպայում մասշտաբային տեխնածին աղետը: Նա կոչ է արել ԱԷՄԳ-ին և ՄԱԿ-ին` անհապաղ արձագանքել:
«Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ԱԷՄԳ-ին, անհապաղ հանդես գալ Կիևի ռեժիմի կողմից նախապատրաստվող սադրիչ գործողությունների դատապարտմամբ և թույլ չտալ Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային ու ֆիզիկական անվտանգության խախտում, որի հետևանքը կարող է դառնալ Եվրոպայում լայնածավալ տեխնածին աղետը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով, պատրաստակամություն է հայտնել գնահատել իրավիճակը և այցելել Կուրսկի ատոմակայան, քանի որ այն մոտ է ռազմական գործողությունների գոտուն: Նշվում է նաև, որ գործակալության ղեկավարը մտահոգություն է հայտնել ատոմակայանների անվտանգության վերաբերյալ, այդ թվում՝ Զապորոժիեի, որտեղ ներկա է ԱԷՄԳ-ի առաքելությունը: