Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը երկարաձգել է պայմանագիրը Սանդերլենդի հետ
«Սանդերլենդի» 18-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
«Չեմ կարող ավելի ուրախ լինել, որ նորից պայմանագիր ստորագրեցի և երկարաձգեի իմ մնալը «Սանդերլենդում»: Ես շատ անավարտ գործեր ունեմ այստեղ և կարծում եմ, որ այս մրցաշրջանում կարող ենք շատ բանի հասնել: Սանդերլենդը զարմանալի քաղաք է, և ես ուրախ եմ թիմը ներկայացնելու համար: Շուրջբոլորը ստիպում է ձեզ զգալ ինչպես տանը, ես անհամբեր սպասում եմ այս շաբաթվա վերջին մեր վերադարձին տուն՝ «Stadium of Light»,- ասել է Բելինգհեմը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Քրիսթալ Փելասը» ցանկանում է պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, սակայն ֆուտբոլիստն ինքը որոշել է մնալ «Սանդերլենդում»: Ջոբ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։
Աղբյուր` ArmSport.am