Իրանը շահագրգռված է ռուսական գազն իր տարածքով տարանցելով. Ջալալի
Թեհրանը շահագրգռված է Ռուսաստանի հետ աշխատելով և Իրանի տարածքով ռուսական գազի տարանցումն ապահովելով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին` Աստրախանում Կասպյան մեդիաֆորումի ընթացքում:
Նրա խոսքով՝ վերջին տարում ՌԴ-ն առաջին տեղում է եղել Իրանում արտաքին ներդրումների ցուցանիշով։ Դեսպանն ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ուղղության ներուժը կազմում է տարեկան մինչև 15 մլն տոննա:
«Միջանցքն անցնում է Ռուսաստանով, Ղազախստանով, Թուրքմենստանով, այնուհետև՝ Իրանի Իսլամական Հանրապետությունով»,- նշել է Ջալալին:
Դիվանագետի խոսքով՝ Իրանի դիրքորոշումն այն է, որ որևէ երրորդ երկիր չպետք է մտնի Կասպյան տարածաշրջան: