Ուրուգվայից պատվիրակություն կժամանի Հայաստան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 113-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1.Կազմակերպել 2024 թվականի օգոստոսի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա ՕԼԻՎԵՐԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: