Իրանն ու «Հըզբոլլահը» նվազեցրել են հրթիռային ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը․ NYT
Իրանն ու «Հըզբոլլահը» Դոհայում բանակցությունների ֆոնին նվազեցրել են հրթիռային ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։
Վերջինիս տվյալներով՝ նման ենթադրություն են արել իսրայելական հետախուզական ծառայությունները։ Հաղորդվում է՝ Իսրայելն այժմ ենթադրում է, որ Իրանի հնարավոր հարվածը կարող է հասցվել ավելի ուշ։
Միաժամանակ, իսրայելական իշխանությունների ներկայացուցիչները նշում են, որ հետախուզական տվյալները մշտապես փոխվում են։