Բլինքենը մեկնում է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 17-ին կժամանի Իսրայել՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ջանքերը շարունակելու նպատակով, հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը։
«Բլինկենը կշարունակի դիվանագիտական ինտենսիվ ջանքերը հրադադարի և պատանդների ու կալանավորների ազատ արձակման շուրջ բանակցելու համար՝ Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ ԱՄՆ-ի կողմից ներկայացված անցումային առաջարկի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Բլինքենը կոչ կանի հակամարտության բոլոր կողմերին խուսափել էսկալացիայից և ցանկացած այլ գործողություններից, որոնք կարող են խանգարել համաձայնության հասնելուն, նշել են գերատեսչությունում։