Բայդենը բարձր է գնահատում Գազայի հատվածում կրակի դադարեցման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների փոխանակման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։
«Համաձայնությանը մոտ ենք ավելի, քան երբևէ»,- ասել է նա՝ հավելելով, որ այնուհանդերձ, վերջնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։ Այսպես է Բայդենը մեկնաբանել Դոհայում ընթացող բանակցությունները՝ լրագրողների հետ զրույցում։
«Մոտ ենք համաձայնության կայացմանը ավելի, քան երբևէ, բայց ես չեմ ուզում «աչքով տալ»։ Վերջնական պայմանավորվածություն չկա»,- մասնավորապես, ասել է նա։
Նշենք, որ Դոհայում բանակցություններ են տեղի ունեցել Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ։ Քննարկվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման հնարավորությունը։ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հրաժարվել է մասնակցել բանակցություններին։