Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտման համար մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Կլաար
Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտման համար մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։
Այս մասին գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտման մեղադրանքների հետաքննության համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: