Ուսումնական հաստատություններից մեկում բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին
Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկում բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին, նրանց նկատմամբ ցուցաբերել դաժան վերաբերմունք։
Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ ամենը ֆիքսվել է ուսումնական հաստատությունում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ և նշված ուսումնական հաստատության հասցեն չեն հայտնում։