Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է. հայտնի են քվեարկության արդյունքները
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝
✔Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը:
✔Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
✔Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։
«Շնորհավորում ենք ընտրված բոլոր անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք»,-նշվում է խորհրդի հայտարարության մեջ։