Եվրոպական այծյամը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։
Մարմինը համեմատաբար կարճ է՝ երկարությունը՝ մինչև 140 սմ, բարձրությունը՝ 90 սմ, կենդանի զանգվածը՝ 55–60 կգ։ Վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով։ Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը։ Սիրում է նաև առափնյա եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները։