Արձանագրվել է 12 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 8, թմրանյութի հայտնաբերման՝ 7, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 6-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 4, կողոպուտի՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։