Թոմ Քրուզը չի ցանկանում, որ Նիկոլ Քիդմանը հարցազրույցի ժամանակ խոսի իրենց ամուսնության մասին
Թոմ Քրուզը դժգոհ է իր նախկին կնոջից՝ Նիկոլ Քիդմանից։ Պատճառն այն է, որ նա հարցազրույցներում անընդհատ խոսում է իրենց անհաջող ամուսնության մասին։
«Առաքելությունն ինիրագործելի է» ֆիլմի աստղը բողոքում է ընկերներին, որ հոգնել է իր անցյալով ապրելուց: «Թոմը չի հասկանում, թե ինչու է Նիկոլն անընդհատ անդրադառնում միասին անցկացրած ժամանակին: Նույնիսկ եթե մենք խոսում ենք նրանց համատեղ դերերի մասին, նրան դա ամեն դեպքում դուր չի գալիս»,- In Touch Weekly-ին պատմել է աղբյուրը։
Նիկոլ Քիդմանը և Թոմ Քրուզը ամուսնացել են 1990 թվականին և բաժանվել 10 տարի անց։ Զույգն ունի դուստր՝ Իզաբելլան, և որդի՝ Քոնորը։ Նրանք երկու երեխաներին էլ որդեգրել են։ Ամուսնալուծությունից հետո Նիկոլն ամուսնացել է Քիթ Ուրբանի հետ, իսկ Քրուզն ամուսնացել է Քեթի Հոլմսի հետ, որից բաժանվել է 2012 թվականին, փոխանցում է Showbiz-ը։