Դարձյալ հարցեր Մբապեի մասին, ինչ ձանձրալի եք. Լուիս Էնրիկեն՝ լրագրողներին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի՝ կապված ֆրանսիական գրանդի խաղին՝ առանց հարձակվող Կիլիան Մբապեի, որն այս ամառ միացել է Մադրիդի «Ռեալին»:
— Ինչպե՞ս փոխարինել Մբապեին, որը 40 գոլ է խփել:
— Ավելի լավ է, որ չորս խաղացողներ 12 գոլ խփեն։ Ընդհանուր առմամբ կլինի 48 գնդակ: 40-ից լավ է:
— ՊՍԺ-ին պետք է Կիլիան Մբապեի նման մեդիա առաջնորդ:
-Ես շատ գոհ եմ մեր ունեցած բոլոր խաղացողներից: Մենք կշարունակենք զարգացնել այս նախագիծը։
— Հետևե՞լ եք Մբապեի առաջին քայլերին «Ռեալում»:
-Ինչ ձանձրալի են այս իսպանացիները: Եվս մեկ հարց Կիլիանի մասին: Ես թաքցնելու ոչինչ չունեմ. Ես միշտ լավ եմ վերաբերվել Կիլիանին: Նա արտասովոր և բարի մարդ է։ Նա ինձ դուր էր գալիս որպես ֆուտբոլիստ: Նրան ամենայն բարիք եմ մաղթում, բայց որ «Ռեալը» մեզ պարտվի:
Աղբյուր՝ ArmSport.am