Դավիթ Տոնոյանն ազատության մեջ է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ազատության մեջ է։ Նա քիչ առաջ դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է, դատարանը որոշել է նրան ազատ արձակել՝ նշանակելով 15 միլիոն դրամի գրավ։