Նուբարաշենի աղբավայրում հրդեհը հանգցնելու համար օգտագործվել է շուրջ 150 բեռնատար հող և մոտ 500 տոննա ջուր
Օգոստոսի 12-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Երևանի քաղաքապետարանը կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում՝ ներգրավվել են բեռնատարներ, սահմանել է շուրջօրյա հերթապահություն։
Այս օրերի ընթացքում օգտագործվել է շուրջ 150 բեռնատար հող և մոտ 500 տոննա ջուր»,- ասված է հայտարարության մեջ։