Սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծումը կկրճատվի
Գործադիրի որոշմամբ` սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով:
Որոշմամբ նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։ Նշված բացառությունները նախատեսված են Կոնվենցիայի «Ա» հավելվածի «ա» և «բ» կետերով։ Կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված այն արտադրանքը, որոնք ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն հանդիսանում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ, ներառված չեն սույն Նախագծում, ուստի ներմուծման և արտահանման դեպքում դրանց նկատմամբ չեն կիրառվի Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։
Առաջարկվում է որոշման նախագծի 1-ին կետով սահմանված արգելքի կիրառման համար բացառություն սահմանել նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար։ Որոշման ընդունմամբ, կապահովվի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։